UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական
UFC-ն պաշտոնապես հայտարարել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մասին։ Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի, այլ ոչ թե նրա հայրենակից Չարլզ Օլիվեյրայի հետ։ Թոփ թեթևքաշայինների դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։
Ծառուկյանի և Ռուֆիի մենամարտը պաշտոնապես հաստատվել է որպես համարակալված մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձություն (co-main event)։
29-ամյա Ծառուկյանը ներկայումս ունի հինգ անընդմեջ հաղթանակների շարք։ Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 26 մենամարտ՝ գրանցելով 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն։ Ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետը պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է նորզելանդացի Դեն Հուկերին։
30-ամյա Մաուրիսիո Ռուֆին նախորդ տարվա սեպտեմբերին կրել էր կազմակերպությունում իր առաջին պարտությունը՝ խեղդող հնարքով զիջելով ֆրանսիացի Բենուա Սեն-Դենիին։ Այնուհետև բրազիլացին երկու վաղաժամ հաղթանակ է տարել՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևին և ամերիկացի Մայքլ Չենդլերին։
Ներկայումս Ծառուկյանը և Ռուֆին UFC-ի թեթև քաշայինների մետա-վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և տասներորդ հորիզոնականները, իսկ ըստ մամուլի ներկայացրած լավագույն մարտիկների ցուցակի՝ նրանք երկրորդն ու յոթերորդն են:
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական դրոշով հաղթական շրջանը հպարտության պահ էր»․ Ջանես Նազարյան
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը, ամփոփելով մրցելույթը, նշել է, որ լարվածությունը պայմանավորված էր ոչ թե մրցավայր...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Չեմպիոն դառնալն իմ գլխավոր նպատակն էր․ Ջանես Նազարյան
Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք: Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ջան...
«Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյու...