Ինչպե՞ս են ադրբեջանցիները կարողացել 20 կմ խորանալ ՀՀ տարածքում. Քոչարյանը մեկնաբանում է
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նախօրեին ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցիներին, ասաց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են մյուսներին հայտնաբերելու համար:
Հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարողացել 20 կմ խորանալ Հայաստանի տարածքում, նա պատասխանեց.
«Իսկ դուք սահմանը պատկերացնում եք, որ մի հատ դուռ է, բացեցին, գնացի՞ն: Սահմանը մեծ երկարություն ունի, որտեղ ձորակներ կան, որ կարող են թափանցել: Ինչու չեք հարցնում՝ այդ մարդիկ, որոնք եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջեւանի տարածքում»:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...