«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։
Ինչպես հայտնեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից, Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։
Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ:
Հեռուստանըկերությունը նաև հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...