Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձանագրումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Այս հարցը վերջին անգամ բարձր մակարդակով հրապարակայնորեն քննարկվել է մարտին, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր։ Վերահաստատում եմ, որ այդ նախագիծը մշակման փուլում է։ Հայկական կողմը պնդում է, որ նախագիծը պետք է արձանագրի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, քաղաքական գնահատական տրվի, որից հետո հնարավոր կլինի արդեն խոսել առաքելության տեղակայման մասին, դրա պարամետրերի մասին։ Այսինքն, առաջին հերթին ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, պետք է արձանագրի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը, այն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա և օկուպացվել են Հայաստանի տարածքները»,- ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը այս արձանագրումը չի տեսնում, և այն տեսնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել մնացածի մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...