«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, նշեց.
«Մենք ֆուտբոլ չենք խաղում, այլ ՀՀ անվտանգության մասին ենք խոսում։ Այս հարցում համապարփակ մոտեցումներ են պետք, և գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա։ Մեր դիրքորոշումը մնում է նույնը` պետք է հստակ արձանագրվի տեղի ունեցածն ու գնահատական տրվի, ինչի հիման վրա էլ գործողություններ կմշակվեն»:
Նրա խոսքով` ամեն դեպքում ՀՀ ուղարկելու ՀԱՊԿ առաքելության նախագիծը մշակման փուլում է։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից` գնդակը Երևանի դաշտում է։
Նմանատիպ հոդվածներ
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...