Քաղաքականություն Կարևոր

Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT

Unknown 240 դիտում
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT

ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գրում է The New York Times-ը։


Հրատարակության տվյալներով՝ փետրվարի վերջին-մարտի սկզբին թվագրված նյութերում նկարագրվում է, թե ինչպես է Ուկրաինայի հրամանատարությունը գնահատել այդ ժամանակ քաղաքում տիրող իրավիճակը։ Նրանք ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ ճեպազրույցներն են՝ հիմնված հետախուզության վրա և հուշում են, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Կիևի իշխանությունների գործողություններին, որպեսզի «հստակ պատկերացում ունենա» նրանց ռազմավարության մասին:

 

Թերթը մեջբերել է փաստաթղթից քաղվածք. դրանում, մասնավորապես, ասվում է, որ փետրվարի 25-ի դրությամբ ուկրաինական զորքերը Բախմուտում գործնականում շրջապատված են եղել ռուսական ուժերով, իսկ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը նրանց վիճակը գնահատել է որպես «աղետալի»։ Բացի այդ, նյութերում գաղտնազերծվել է նրա ծրագիրը՝ երկու շաբաթով էլիտար ստորաբաժանումներ տեղակայել քաղաքում՝ ՌԴ Զինված ուժերին հետ մղելու և մատակարարման գծերը կտրելու համար։

 

Հիշեցնենք՝ The New York Times-ը հայտնել էր, որ Պենտագոնը հետաքննում է սոցցանցում գաղտնի նյութերի արտահոսքը՝ կապված ուկրաինական բանակը հակահարձակման նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերի հետ: Միևնույն ժամանակ, փորձագետները չեն բացառում, որ փաստաթղթերը կարող են լինել օտարերկրյա հետախուզական ծառայությունների ապատեղեկատվություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250