Մարսելում շենքի փլատակներում կարող է մինչև 10 մարդ լինել․ Ֆրանսիայի ՆԳՆ
Զոհերի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն շենքի փլատակներում կարող է 4-10 մարդ լինել։ Ֆրանսիական bfmtv.com-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։
Հիշեցնենք՝ այսօր գիշերը Մարսելում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, ապա հրդեհ է բռնկվել։ Տարբեր աստիճանի վնասվածքներով 5 մարդ հոսպիտալացվել է։
Նա ընդգծել է, որ այս պահին փլուզման հետևանքով դեռ զոհեր չկան։
Դարնանենը հայտնել է նաև, որ փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մասնակի փլուզվել է նաև հարևանությամբ գտնվող շենքը։ Վկայակոչելով ականատեսներին՝ հաղորդվում էր պայթյունի մասին, որը նախորդել է չորսհարկանի բնակելի շենքի փլուզմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա իսկապես բարդ գործողություն է»․ Համբուրգում մարդկանց տարհանում են
Համբուրգում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 140 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuter...
Ավտովթար Կիևյան փողոցում․ կան տուժածներ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման...
Փլուզում Երևանի դպրոցներից մեկում
Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի...
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան...