Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Թ. Մ.) և «Toyota Fortuner» (վարորդ՝ Գ. Ճ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Խ.-ն (ծնված 1998 թ.) և «Volkswagen Caddy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Հ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Խ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
«Սա իսկապես բարդ գործողություն է»․ Համբուրգում մարդկանց տարհանում են
Համբուրգում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 140 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuter...
Ավտովթար Կիևյան փողոցում․ կան տուժածներ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման...
Մարսելում շենքի փլատակներում կարող է մինչև 10 մարդ լինել․ Ֆրանսիայի ՆԳՆ
Զոհերի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն շենքի փլատակներում կարող է 4-10 մարդ լինել։ Ֆրանսիական bfmtv.com-ի փոխանցմամբ՝...
Հնդկաստանի կղզիներում երկրաշարժ է գրանցվել
Հնդկաստանի Նիկոբար կղզիների մոտ կիրակի օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանակ...