«Սա իսկապես բարդ գործողություն է»․ Համբուրգում մարդկանց տարհանում են
Համբուրգում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 140 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ նավահանգստային քաղաքի մոտ 140 բնակիչ տարհանվել է։ Թե որքանով է իրավիճակը վտանգավոր, առայժմ հնարավոր չէ ասել, ինչպես նշել է իրավապահների ներկայացուցիչը։
Համբուրգի Ռոտենբուրգսորտ թաղամասում վաղ առավոտից երկու պահեստ է այրվում։ Հրշեջ բրիգադը զգուշացրել է բնակիչներին «օդում առկա ծխատար գազերի և քիմիական բաղադրիչների վտանգի մասին»։
Ծխի ամպը քամու ուղղության պատճառով շարժվում է դեպի քաղաքի կենտրոն։ Ի սկզբանե հրշեջները չկարողացան հստակ ասել, թե ինչպես կարող էր խոշոր հրդեհ առաջանալ, և կոնկրետ ինչ կա այրվող պահեստներում։ Պաշտոնական նախազգուշացումը հրդեհն ու ծուխը դասում է որպես «ծայրահեղ վտանգ»։ Բնակիչներին խորհուրդ է տրվում պատուհաններն ու դռները փակ պահել և պաշտպանվել ծխից։
«Սա իսկապես արտասովոր և բարդ գործողություն է», – ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:
Նա առաջարկել է մարման աշխատանքները, որին ներգրավված է շտապօգնության մոտ 210 աշխատակից, շարունակել ողջ օրվա ընթացքում։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարող է սկսել կատարվածի հետաքննությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Կիևյան փողոցում․ կան տուժածներ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման...
Մարսելում շենքի փլատակներում կարող է մինչև 10 մարդ լինել․ Ֆրանսիայի ՆԳՆ
Զոհերի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն շենքի փլատակներում կարող է 4-10 մարդ լինել։ Ֆրանսիական bfmtv.com-ի փոխանցմամբ՝...
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան...
Հնդկաստանի կղզիներում երկրաշարժ է գրանցվել
Հնդկաստանի Նիկոբար կղզիների մոտ կիրակի օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանակ...