ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի շարք ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է, որ Վրաստանից Հայաստան կեղծ փաստաթղթերով բեռներ են ներմուծվել, որոնք ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքի կարգավիճակ են ունեցել։
Ըստ հաղորդագրության` ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ ՀՀ–ում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:
Պարզվել է, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր:
Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ Վերին Լարսի սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց:
Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետ` Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:
Նախօրոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:
Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որդերից անձրև» է տեղացել․ Չինաստան
Պեկինում «որդերից անձրև» է տեղացել։ Չինաստանի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել իրենց հետ տանել հովանոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԻՆ-ը կեղծ տեղեկություն է անվանել Մոսկվայում ավիահարվածից հետո ահազանգի մասին լուրերը․ ՌԴ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կեղծ տեղեկություն է անվանել Մոսկվայում ավիահարվածից հետո ահազանգի մասին լուրերը։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արեգակի վրա գերհզոր բռնկում է տեղի ունեցել
Արեգակի վրա գերհզոր բռնկում է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն: Բռնկո...