Քաղաքականություն

Կարլսոն-Կարապետյան հարցազրույցի համար լումա չի ծախսվել. Մարիաննա Ղահրամանյան

Vika B. 557 դիտում
Կարլսոն-Կարապետյան հարցազրույցի համար լումա չի ծախսվել. Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ Կարլսոն-Կարապետյան հարցազրույցի կազմակերպման համար որևէ ֆինանսական միջոց չի ծախսվել։ Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ամեն ինչ փորձում են գնահատել սեփական չափանիշներով։


Ղահրամանյանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևում են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին։


«Քաղաքակիրթ աշխարհը զարմացած է, որ ժողովրդավար պետություն հռչակված երկրի ղեկավարը եկեղեցու պաշտպանությանը կանգնած ազգային բարերարի է կալանավորում և պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- գրել է նա։


Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվականները հայտնել էին, որ Կարապետյանները լոբբիստական կազմակերպություն են վարձել հոդված տպելու ու Կարլսոնի հետ հարցազրույց կազմակերպելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250