Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը չընդունեց դատախազության կողմից ներկայացված նոր մեղադրանքի որոշումները
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը:
Դատարանը քննարկեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված արարքի իրավական գնահատականը փոփոխելու և նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեր բացառապես իրավական գնահատականի փոփոխություն։
Սակայն նշենք, որ Դատախազությունը օրենքի խախտմամբ էր ներկայացրել մեղադրանքները՝ փոփոխելով փաստական նկարագիրը, որը Դատարանը չընդունեց և հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ տրամադրեց սահմանված ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետի 19-ամյա որդուն. Shamshyan com
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փ...
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Շիրակի մարզում. հարուցվել են քրեական գործեր
Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզակա...
2021թ հունվարի 1-ից Արցախում ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները. Մանե Թանդիլյան
2021թ հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: ԱԻՊԾ-ից հայտնում են, որ աշխատանքների ընթացքում...