Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը գրում է․
«Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են:
Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:
Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ:
Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել»:
Նմանատիպ հոդվածներ
Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Տարածքային կորուստները չունենք, նման լուրերը սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարը: «Այսօր վ...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ս...
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ` ադրբեջանական դիվերսիայից. ԱՀ ոստիկանությունը կադրեր է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջա...