ՏԵՍԱՆՅՈՒԹ` ադրբեջանական դիվերսիայից. ԱՀ ոստիկանությունը կադրեր է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։ Այս մասին հատնում է ԱՀ ՆԳՆ նախարարության ոստիկանությունը:
«Ներկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:
Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:
Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Արցախի Մարտունու շրջանում. Инфотека 24
Արցախի Մարտունու շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է Инфотека24 տելեգրամյան ալիքը: Այս...
Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը գրում է․ «Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելո...
Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Տարածքային կորուստները չունենք, նման լուրերը սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարը: «Այսօր վ...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ս...