ԵՄ դիտորդների ՀՀ գալն ինչ կտա մեզ, կազդի՞ ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերությունների վրա․ Սուրենյանցը մանրամասնում է
ԵՄ առաքելության Հայաստան գործուղումը դրական երևույթ է։ Այս մասին Auroranews- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ցանկացած բան, որը կարող է նպաստել կայունությանը՝օգտակար է, հատկապես, որ դա որոշակի զգաստացնող նշանակություն կարող է ունենալ»,- նշեց նա։
Մյուս կողմից Սուրենյացը չի կիսում էյֆորիկ մոտեցումները, չափից ավելի ոգևորությունը:
«Առաքելությունն ինքնին դրական է, քանի որ մեր խնդիրների շուրջ միջազգային ներգրավածությունը և ուշադրությունը մեծանում է: Բայց երեք մոլորություն կա, որոնց չհետևելու դեպքում հակառակ էֆեկտը կունենաք»:
Փորձագետը մանրամասնեց, թե որոնք են այդ կետերը․«Առաջինը` սա չպետք է համարենք քայլ, որն ուղղված է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը: Այսինքն, երբ մեր արևմտյան գործընկերները դիտորդ են ուղարկում ՝ չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխության ուղությամբ քայլ են անում , որովհետև ռուսական զորքերը շարունակում են այստեղ մնալ»:
Երկրորդ մոլորեցումն այն է, որ դիտորդների Հայաստան գալը չպետք է իշխանությանը փափուկ բարձի էֆեկտ տա:
«Չպետք է պաշտպանական կառույցների մեծացման ուղությամբ ջանքերը կամ անելիքները մի կողմ դնենք, քանի որ դիտորդները մեզ պաշտպանելու առաքելություն չունեն: Այսինքն՝ մենք պետք է շատ լուրջ հիմքերի վրա դնենք զինված ուժերի արդիականացումը»:
«Երրորդը` դիտորդների գալը որևէ ձևով չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը պետք է խուսափի բանակցություններից (ինչպես այսօր անում է), որովհետև դիտորդական առաքելությունն իր զսպող դերակատարությունը չի կարող ունենալ և Ադրբեջանին զսպող գործողություն չի լինի»,- ասաց նա, հավելելով, որ դիտորդների գալը լավ է, բայց դա չի ենթադրում, որ պետք է ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն, կարգավորման գործընթացի անտեսում կամ էլ զինված ուժերին անուշադրության մատնել լինի։
Հարցին, թե դիտորդների նոր խմբի Հայաստան գալն էլ ավելի չի խորացնի հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, նշեց. «Մենք Ռուսաստանին և Իրանին պետք է բացատրենք, որ դիտորդական առաքելությունն իրենց դեմ ուղղված չէ և ոչ էլ մեր արտաքին քաղաքականության վերանայման ազդակ է։ Այս քայլն ուղղված է մեր անվտանգության բաղադրիչի ուժեղացմանը: Եթե դա չբացատրվի կամ էլ այս առաքելության գալը փորձեն որպես պատրվակ օկտագործել արտաքին քաղաքականության վեկտոր փոփոխելու համար, իհարկե մեր հարաբերություները կտուժեն մեր ռուսաստանցի և իրանցի գործընկերների հետ»:
Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին, թե խնդիրը լուծման փուլում է՝ Սուրենյանցը նկատեց. «Դա նշանակում է, որ Ռուսաստանը բավարար չափով կարողություններ չունի և դրա պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, որը թուլացրել է Ռուսաստանի կարողություները մեր տարածաշրջանում: Իսկ արևմտյան պետություններն այս մասին կբարցրաձայնեն, բայց ջանքեր չեն գործադրի այս ճգնաժամը հաղթհարելու համար, որովհետև որքան ճգնաժամը խորանա՝ այնքան դա հարվածելու է Ռուսաստանիհեղինակութանը ու ներկայությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...
Ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելուն․ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Դեռ անցած տարվա վերջին Ալիևին շատ բացասական էր արտահայտվո...