Ծանրոց են ուղարկել, որը պայթել է. մահափորձ` «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի դեմ
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Դմիտրի Սիտիի դեմ մահափորձ է կատարվել։ Նա ավելի վաղ արդեն դիմել է տեղի ոստիկանություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ոստիկանության ղեկավար Բենվենյու Զոկուեն:
Ուրբաթ առավոտյան մահափորձից հետո Սիտին հոսպիտալացվել է Բանգիում։ Պայթել է նրան ուղարկված ծանրոցը։
«Ավելի վաղ նա ստացել է սպառնալիքներով առաջին ծանրոցը»,-հայտնել է Զոկուեն։
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ «Ռուսական տան» ղեկավարն ապրում է դեսպանատան սահմաններից դուրս եւ ծանրոցը ստացել է միջազգային առաքման ծառայության միջոցով:
«Պայթյունը տեղի է ունեցել նրա տանը, նա ապրում է դեսպանատնից դուրս։ Նա գնացել է, ստացել ծանրոցը, հավանաբար, DHL-ում, տուն է բերել եւ ինքնուրույն բացել»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ
Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում ու ևս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տ...
Հարազատ եղբայրների ավտոմեքնենաների վթարից մահացել են նրանց կանայք. մանրամասներ` ողբերգական վթարից
Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք բնակավայրի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, տեղ...
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը. փրկարարները դիերը դուրս են բերել
Այսօր Թուրքիայի հարավ–արևելքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է DHA...
Ռուսական իքնաթիռը ռումբի մասին ահազանգ է ստացել և հարկադիր վայրէջք կատարել
Իրկուտսկ-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մաս...