Հարազատ եղբայրների ավտոմեքնենաների վթարից մահացել են նրանց կանայք. մանրամասներ` ողբերգական վթարից
Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք բնակավայրի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացածները վարորդների կանայք էին։ Այս մասին News.am-ին պատմեցին բնակավայրի վարչական ղեկավար Զոյա Գեւորգյանը։
Միմյանց բախված Opel Astra եւ VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաների վարորդները հարազատ եղբայրներ են՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը եւ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Զոյա Գեւորգյանը պատմեց, որ նրանց կանայք՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը եւ 33-ամյա Մելինե Գեւորգյանը, Վարդենիսից էին հարս եկել Իսկոյանների ընտանիք։
Դեպքի օրը մեքենայում եղել են միայն եղբայրներից մեկի ընտանիքի երեխաները, որոնցից մեկի վիճակը ծանր է, շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուսը դուրս է գրվել։
«Սովորական ընտանիք էին, խաղաղ, հանգիստ, չարչարվող ընտանիք էին։ Իրար հարեւան էին, առանձին էին ապրում»,- պատմեց վարչական ղեկավարը։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ
Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում ու ևս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տ...
Ռուսական իքնաթիռը ռումբի մասին ահազանգ է ստացել և հարկադիր վայրէջք կատարել
Իրկուտսկ-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մաս...
7 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն․ ArmLur
ArmLur.am֊ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 1֊ի սահմաններում Գրիգոր Լուսավրիչ հիվադանոցում 7 տարեկան տղա երեխ...
Վարանդայում մահացել է ադրբեջանական բանակի երկու սպա
Լեռնային Ղարաբաղի Վարանդայի շրջանում (Ֆիզուլի), որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությա...