18 օրական երեխան խեղդվել է արհեստական կաթից
Երեկ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում 18 օրական երեխայի մահն արհեստական կերից խեղդվելու հետեւանքով է եղել:
«ՀԺ»-ին հասած տեղեկությունների՝ մայրը կերակրել է արհեստական կերով, ապա թողել, սենյակից դուրս եկել, իսկ երբ կրկին վերադարձել է սենյակ, հայտնաբերել է, որ երեխան չի շնչում: Ըստ մեր աղբյուրի՝ հնարավոր է՝ երեխան տան անդամների ոչ ժամանակին նկատելու կամ անուշադրության պատճառով է մահացել:
ՀՀ քննչական կոմիետից լրատվամիջոցին հայտնեցին, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18.25-ին, «Դիլիջան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հաղարծին բնակավայրի տներից մեկը, որտեղ 2022թ. ծնված երեխան (տղա) մահացած է եղել:
Արտաքին զննությամբ երեխայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում 18 օրական երեխա է մահացել:
Նմանատիպ հոդվածներ
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...
Բռնությունից հետո բժշկուհին լուռումունջ շարունակել է բուժօգնություն ցուցաբերել փոքրիկին, ում ծնողը հարձակվել է նրա վրա
Հայաստանում հերթական անգամ՝ բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ: Այս մաս...