ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամական պարգև՝ Պեմզաշենի սպանության մասին տեղեկություն հայտնողներին
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։
«Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է:
Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հետևողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։
Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը. ինչ է նա ասել
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը, որ օրերս է վերադարձել արտերկրից: ArmLur.am-ի տե...
Պեմզաշենում լարված իրավիճակ է, մարդիկ ցնցված են սպանություններից
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջ և նրա 2 անչափահաս երեխաների սպանությունների պատճառների մա...