Պեմզաշենում լարված իրավիճակ է, մարդիկ ցնցված են սպանություններից
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջ և նրա 2 անչափահաս երեխաների սպանությունների պատճառների մասին դեռևս որևէ վարկած չկա։ Այս մասին 24News-ին ասել է Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշենի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
«Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ, վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով»:
Պեմզաշենի ղեկավար Աղասի Վարդանյանի խոսքերով, բնակավայրում լարված իրավիճակ է, մարդիկ ցնցված են սպանություններից։
Վարդանյանը դժվարացավ նշել, թե որոնք կարող էին սպանությունների պատճառը լինել․ «բոլորիս այդ հարցն է հետաքրքրում»։
Նա ասաց, որ ճանաչում էր ընտանիքին․ «Նորմալ, աշխատող մարդիկ էին։ Ընտանիքի հայրն արտերկրից վերադարձել է։ Քննչական գործողությունները դեռևս շարունակվում են»։ Ինչ վերաբերում է ընտանիքի ապրելակերպին, ապա Աղասի Վարդանյանն ասաց, որ նորմալ ապրում էին, 31-ամյա սպանված կինը տեղի պոլիկլինիկայում օպերատոր էր աշխատում․ ամուսինն արտագնա աշխատանքի էր։
Նմանատիպ հոդվածներ
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը. ինչ է նա ասել
Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը, որ օրերս է վերադարձել արտերկրից: ArmLur.am-ի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամական պարգև՝ Պեմզաշենի սպանության մասին տեղեկություն հայտնողներին
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Այս մասին հայտարարություն է...