Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն։ Այնուհետև վարորդն ահազանգել է ոստիկանություն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ,...
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ա...
Քննչական կոմիտեն հայտնում է «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-...
Վնասվել են մոտակայքում կայանված 4 ավտոմեքենաներ, այրվել փաստաթղթեր. ԱԻՆ-ը պայթյունից նոր մանրամասներ է հայտնում
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բան...