Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Հենրիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը:
Վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերամբարձ կռունկով դարձի բերեցին նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարող չինական ընկերության ներկայացուցիչները, տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայե...
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ա...
Քննչական կոմիտեն հայտնում է «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-...
Վնասվել են մոտակայքում կայանված 4 ավտոմեքենաներ, այրվել փաստաթղթեր. ԱԻՆ-ը պայթյունից նոր մանրամասներ է հայտնում
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բան...