Քննչական կոմիտեն հայտնում է «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ա...
Վնասվել են մոտակայքում կայանված 4 ավտոմեքենաներ, այրվել փաստաթղթեր. ԱԻՆ-ը պայթյունից նոր մանրամասներ է հայտնում
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բան...
Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել. ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 5 ուղղաթիռ և 4 ինքն...
Խոշոր ավտովթար` Լոռու մարզում. 22-ամյա վարորդը, Mitsubishi-ով կամրջից ընկնելով, կողաշրջվել է. կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոց...