Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։ Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն հայտնում է «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-...
Վնասվել են մոտակայքում կայանված 4 ավտոմեքենաներ, այրվել փաստաթղթեր. ԱԻՆ-ը պայթյունից նոր մանրամասներ է հայտնում
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բան...
Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել. ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 5 ուղղաթիռ և 4 ինքն...
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ,...