Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը:
Էրդողանը, ով դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, Անդերսոնին մասնավորապես ասել է, որ այդ երկիրը պետք է «վերջ տա ահաբեկչական խմբավորումներին ուղղված քաղաքական, ֆինանասական աջակցությունը ու զինամթերքի տրամադրումը»: Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայում ու Իրաքում դրա ճյուղավորումների վերաբերյալ թուրքական կողմի մտահոգությունները փարատող քայլեր կձեռնարկի:
Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան մինչ այս պահն աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և դաշինքի ներսում համերաշխությունը համարում է կառույցի կարևոր արժեքներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հ...
Մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել: Ներկայացնենք որոշ մանրամասներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
Եվրոպան պետք է համոզի Կիևին ընդունել ՌԴ-ի պայմանները. Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ Եվրոպան պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին ընդունել հ...
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը. Լիզ Թրաս
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The...