Մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել: Ներկայացնենք որոշ մանրամասներ:

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր Կիևի կողմից կռվում է մինչև 700 հազար մարդ։ Հատուկ ռազմական գործողության սկզբում Ուկրաինայի զինված ուժերի թիվը, ըստ Զելենսկու, չէր գերազանցում 120 հազարը։

 

Ազովստալում հանձնվածների մասին Զելենսկին ասել է. «Տղաները զինվորականներից ազդանշան ստացան, որ նրանք բոլոր իրավունքներն ունեն դուրս գալու և փրկելու իրենց կյանքը: Զինվորական հրամանատարությունն այս ամենը փոխանցեց Ազովստալում արգելափակվածներին: Հետո ամեն ինչ կախված է լինելու նրանից թե ինչ հանձնառություն է իր վրա ստանձնել ՄԱԿ-ը»:  Այսօր գործարանի տարածքից դուրս են բերվել բոլոր քաղաքացիական անձինք, բժիշկները ու ծանր վիրավորները։

Զելենսկին նշել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվել է Մարիուպոլի պաշտպաններին փրկելու մասին։ Ակնկալում ենք փոխանակման ձեւաչափ։

 

Արդյոք Զելենսկին գիտեր, որ ՌԴ-ը լայնածավա լպատերազմ է սանձազերծելու հարցին նշել է. 

«Ռուսաստանի իրական մտադրությունների մասին ոչ ոք չգիտեր։ Առավել ևս, որ այն հրթիռներ կգործարկի Բելառուսի տարածքից։ Մենք չենք սկսել այդ պատերազմը, բայց կավարտենք այն։ Հաղթանակը շատ բարդ կլինի, այնարյունալի կլինի, այն հաստատ կլինի մարտում, բայց վերջնագիծը հաստատ դիվանագիտության մեջ կլինի»։

 

Ուկրաինայի նախագահի խոսքով, պատերազմում հաղթանակ կհամարվի փետրվարի 24-ին  դրությամբ եղած սահմանազատման գիծ Ուկրաինայի զինված ուժերի դուրս գալը։

 

«Սա կնշանակի, որ նրանք մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Եվ հետո մենք կանցնենք երկրորդ մասին: Եվ ես կուզենայի, որ այս երկիրը (ՌԴ) բավականաչափ խելք ունենա, որպեսզի խոսենք երկրորդ մասի մասին բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ որ այս զրույցի արդյունքը կլինի վերջնական արդարադատությունը, մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը, նաեւ հոգեբանորեն: Նրանք այդ ամենից դեռ երկար ժամանակ չեն կարողանալու վերականգնվել»,- ասել է Զելենսկին։

 

Զելենսկին ընդգծել է, որ ամենագլխավոր կուրսը Ուկրաինայի տեղն է հավասարների շարքում, եւ իրենք գնում ենք այդ ճանապարհով: 

Հարցին, որն է իր ամենակարեւոր ձեռքբերումը, Զելեսկին հայտնել է. 

 

«Ինձ համար դժվար է դա ասել, ճիշտ է։ Ինձ թվում է, որ պետք է գնահատել ցանկացած արդյունք, երբ հասել ես մինչեւ վերջ։ Ես միշտ հավատացել եմ ուկրաինացի մարդկանց։ Այս պատերազմը և միավորման այդ ուժը ևս մեկ, կամ նույն իսկամենակարևորն է: Ես դրանով հպարտանում եմ», - նշել Է Ուկրաինայի նախագահը:

 

Քաղաքականություն