ԵՊՀ ամբիոնի վարիչը մեղադրվում է 4 հազար դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից պաշտոնը զբաղեցրած ամբիոնի վարիչը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կաշառք է պահանջել։
Քննությամբ պարզվել է, որ ամբիոնի վարիչը, ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու միջոցով, քաղաքացու՝ ԵՊՀ ընդունվելն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից նախ պահանջել է 5 հազար ԱՄՆ դոլար։
Սակարկության արդյունքում, ըստ մեղադրանքի, կաշառքի չափը սահմանվել է 4 հազար ԱՄՆ դոլար։
Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, իսկ նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք` մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...