Քաղաքականություն

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան
Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է…

Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:


«Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- գրել է նա:


Հիշեցնենք` ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է:


Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:


Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250