Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում:
«Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրման հարցին, Անվտանգության խորհրդի քարտուղարն նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
Նմանատիպ հոդվածներ
Մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել: Ներկայացնենք որոշ մանրամասներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
Եվրոպան պետք է համոզի Կիևին ընդունել ՌԴ-ի պայմանները. Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ Եվրոպան պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին ընդունել հ...
Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով եր...
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը. Լիզ Թրաս
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The...