Աննա Գրիգորյանն ու Նարեկ Կարապետյանը մերժել են Աննա Հակոբյանի առաջարկը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին։ Այս մասին նրանք ասացին այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին։ Նա, մասնավորապես, նշել էր. «Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Բնականաբար իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...