ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը. Լիզ Թրաս
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Ես կցանկանայի, որ Մոլդովան զինված լինի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, մենք համապատասխան քննարկումներ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ»,- ասել է Թրասը։
Նա դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք դրա պատճառը Մոլդովային Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքն է։
Մոլդովայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելը ենթադրում է երկրին ռազմական տեխնիկայի մատակարարում, որը պետք է փոխարինի խորհրդային զինատեսակները, ինչպես նաև մոլդովացի զինվորականների պատրաստում դրա հետ աշխատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հ...
Մենք կոտրել են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ողնաշարը. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել: Ներկայացնենք որոշ մանրամասներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
Եվրոպան պետք է համոզի Կիևին ընդունել ՌԴ-ի պայմանները. Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ Եվրոպան պետք է համոզի Ուկրաինայի իշխանություններին ընդունել հ...
Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով եր...