Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Գ-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Գ. Գ-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Զ. Բ-ն և 24-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Opel-ի վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանք իրենց որդուն՝ 32-ամյա Հ. Գ-ին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ էր խմել, տեղափոխում էին հիվանդանոց, որի ժամանակ էլ, հավանաբար, շտապելով, որ տղային հասցնեն հիվանդանոց, վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ապա բախվել ծառին։
Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[db467d983a05600bf72e6fbd483d712a.jpg]
[00d6a7e1b552cce6c2dce5d57db3a78b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Երևանում ինքնասպան է եղել Ազգային անվտանգության ծառայության 32-ամյա կապիտանը
Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Լուսադեմին ՝ ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր...
Միջադեպ է արձանագրվել Իրանի և Ադրբեջանի սահմանագծում
Միջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։ Այս տեղեկությունը հայտնում...
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Առավոտյան՝ ժամը 09։30-ի սահմաններում, Merced...
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Daewoo մակնիշի ավտոմեքենայում
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Լուսադեմին՝ ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակ...