Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Daewoo մակնիշի ավտոմեքենայում
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Լուսադեմին՝ ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Սեխպեյանին պատկանող Daewoo մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենան էլ ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Մասամբ ջերմահարվել է նաև կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-...
Լուսանկարներ․ Երևանում ինքնասպան է եղել Ազգային անվտանգության ծառայության 32-ամյա կապիտանը
Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Լուսադեմին ՝ ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր...
Շղթայական ավտովթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. 1 մարդ մահացել է
Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլ...
Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։ ...