Վթար` Դավիթաշենի կամրջի մոտ. բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն
Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես shamshyan.com-ն է հայտնում, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը։
Նմանատիպ հոդվածներ
15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն ի...
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բ...
Մխիթար Գալեյանի հայրը մտել է զորամաս և բռնություն գործադրել գնդապետի նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինաբար մտել են N զորամասի տարածք, չենթարկվելով զորամասի տարածք...
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեն պարզել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայ...