ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։
Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։ Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, ովքեր նաև հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից երկուսին։
[09d18c93c9d22f5a0090e7012075e882.jpg]
[a30ab738357317ce901c52ec1ef146a4.jpg]
[0561382e8a5a101056ab0bf295e61660.jpg]
[f590c91d06861c46e8d8eb46c7993511.jpg]
Նմանատիպ հոդվածներ
15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն ի...
Ողբերգական դեպք` Արմավիրում. տղամարդը ջրահեղձ է եղել` հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղար...
Գետը շուրջ 10 կմ տարել է հաղորդավարուհուն. դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Գետի հոսանքը շուրջ 10 կմ տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը փրկել ինչպես հայտնել էինք, չէր հա...
Վթար Ազատության պողոտայում`3 մեքենայի մասնակցությամբ
Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատութ...