«Եթե Ուկրաինան ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանա, ուրեմն Եվրոպան խաբում է Կիևին»․ Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե Ուկրաինան Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չստանա, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին, և Ուկրաինան դա չի հանդուրժի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը ԵՄ-ին է փոխանցել հարցաթերթի լրացված երկրորդ մասը՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և հույս ունի հունիսին պատասխան ստանալ Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:
«Եթե մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք, դա միայն մի բան կնշանակի՝ Եվրոպան փորձում է մեզ խաբել։ Եվ մենք չենք պատրաստվում հանդուրժել դա»,-հայտարարել է Կուեբան Financial Times թերթին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կանխատեսումն այն մասին, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ տևել` Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենակարևորը հունիսին թեկնածուի կարգավիճակ ստանալն է, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի «լուծել մնացած հարցերը՝ ինչպես, երբ և այլն»:
«Երեք ամիս առաջ այս երկիրը անդամության հեռանկար անգամ չուներ։ Իսկ հիմա նրանք քննարկում են, թե դա որքան ժամանակ կտևի»,-ավելացրել է Կուլեբան։
Հիշեցնենք՝ Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...
Լեհաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաք...