«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները պատմել է «Ռոսիա 24»-ի եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարշավայում Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել, երբ նա ծաղկեպսակ է դրել խորհրդային զինվորների գերեզմանատանը։
«Մեր աշխատակիցներից ոչ ոք առանձնապես չի տուժել` չհաշված, որ մեզ վրա օշարակ շաղ տվեցին»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ իրենց վրա լցված նյութը քաղցր համ է ունեցել, դրանից էլ եզրակացրել են, որ օշարակ է:
Դեսպանի խոսքով` ի սկզբանե ավելի լայն միջոցառումների ցանկ էր նախատեսված, սակայն Լեհաստանի ԱԳՆ-ն ռուսական կողմին խորհուրդ է տվել զերծ մնալ դրանցից` վկայակոչելով քրեական օրենսգիրքը, որն արգելում է ատելության, պատերազմի, ֆաշիստական կամ տոտալիտար ռեժիմի քարոզչությունը։
Ռուսական կողմը նման հայտարարություններն անհեթեթություն է համարել, սակայն որոշել է հրաժարվել միջոցառումներից և սահմանափակվել ծաղիկների դնելով։ Դիվանագետի խոսքով` տարածքում ոստիկան չի եղել, այնինչ միջոցառումների ժամանակ պետք է իրավապահները կարգուկանոն ապահովեին։
Երբ դեսպանը ինքը տեղ է հասել, տեսել է, որ հուշարձանի մոտ մի քանի հարյուր մարդ կա, ընդ որում` ագրեսիվ տրամադրված։ Նրանք «զինված» են եղել պաստառներով, բարձրախոսներով։
«Եվ երբ ես, կինս և մեր աշխատակիցներից մի քանիսը փորձեցինք գնալ հուշարձանի մոտ՝ ծաղկեպսակ դնելու, նրանք ուղղակի փակեցին մեր ճանապարհը, շրջապատեցին, հետո աղմուկ ու աղաղակ բարձրացրին, սկսեցին վիրավորել, մեզ վրա օշարակ լցրին, և միայն 10 րոպե հետո եկան ոստիկանները... Երբ հասկացանք, որ մեզ թույլ չեն տալու հասնել հուշարձանին, ստիպված վերադարձանք գերեզմանատան մուտքի մոտ, այնտեղ թողեցինք մեր ծաղկեպսակը, և միայն այդ ժամանակ ոստիկանները լավ թե վատ ապահովեցին մեկ մեկնումը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով` իրավապահները չեն կարողացել մեկնումն էլ նորմալ ապահովել, որովհետև մարդիկ հարվածել են մեքենաներին, պոկել համարանիշը։
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...
Լեհաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաք...
«Նեոնացիզմի երկրպագուները մերկացրին իրենց դեմքերը»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը
Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը...