Լեհաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան` մեկնաբանելով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանում Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու ժամանակ հարձակվել են ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա և կարմիր հեղուկ լցրել նրա վրա։ Ռուսաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի լեհական կողմը ՌԴ դեսպանի վրա հարձակումից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է, որ Վարշավան, լիարժեք անվտանգություն ապահովելով բոլոր տեսակի սադրանքներից, անհապաղ կազմակերպի ծաղկեպսակի խոնարհման արարողությունը:
«Մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, հետևում ենք դրան»,-ասել է Յասինան։
Նշենք, որ Անդրեևը Վարշավայի Ժվիրկի և Վիգուրայի փողոցում գտնվող հուշահամալիր-գերեզմանատուն էր գնացել դիվանագետների և իր կնոջ ուղեկցությամբ: Գերեզմանատան տարածքում հավաքված ագրեսիվ լեհերն ու ուկրաինացիները փակել էին նրա ճանապարհը՝ վիրավորական կարգախոսներ գոռալով։ Նրանք կարմիր հեղուկ էին լցրել դեսպանի ու նրան ուղեկցող մարդկանց վրա։ Մի քանի րոպե անց հայտնվել էին ոստիկանները և հետ մղել ամբոխին։ Դեսպանը ուղեկցողների հետ լքել էր հարձակման վայրը:
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կպարզի Լեհաստանում ռուս դիվանագետների վրա հարձակման հանգամանքները, կբացահայտի մասնակիցներին և միջոցներ կձեռնարկի նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...
«Նեոնացիզմի երկրպագուները մերկացրին իրենց դեմքերը»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը
Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը...