«Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության․ ապարդյուն»․ Պուտին
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։
«Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց ակտիվ ռազմական զարգացումը հարակից տարածքների վրա: Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի վտանգ է ստեղծվեց, ընդ որում՝ անմիջականորեն մեր սահմաններին»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- ասել է Պուտինը։
Նախագահն ասել է, որ Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին ազնիվ երկխոսության, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։
«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել, միմյանց շահերը հաշվի առնելու: Ապարդյուն: ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։
Նախագահն ընդգծել է, որ արևմտյան երկրների նման դիրքորոշումը նշանակում է, որ «իրականում նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին»։
«Եվ մենք դա տեսանք»,- ասել է նա։
Պուտինն ասել է, որ Դոնբասի աշխարհազորայիններն ու ռուսական բանակի զինվորները կռվում են սեփական հողի վրա, որտեղ նրանց նախնիները հաղթել են թշնամուն։
Կարմիր հրապարակում շքերթին մասնակցում են նաև զինծառայողներ, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասի պատերազմական գոտուց, ասել է նախագահը։
«Այժմ այստեղ՝ Կարմիր հրապարակում, մեր հսկայական Հայրենիքի շատ շրջանների զինվորներն ու սպաները կանգնած են ուս ուսի, ներառյալ նրանք, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասից, անմիջապես մարտական գոտուց», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...
Լեհաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաք...