Նոր մանրամասներ՝ Դեբեդ գետում հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։
Լոռու մարզային փրկարարական վարչությունից1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:
Հարցին՝ կատարվածը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք կարող էր լինել, որովհետև քաղքացին նավակում մենակ չի եղել, վարչությունից պատասխանեցին, որ դեռ չեն կարող պատասխանել այդ հարցին, ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:
Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կ...
6 բալ ուժգնության երկրաշարժ՝ Հայաստանում և Վրաստանում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:...
Ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ Դեբեդ գետում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքից
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Ա...