6 բալ ուժգնության երկրաշարժ՝ Հայաստանում և Վրաստանում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:
Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ:
Ցնցումներն, ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, զգացվել են նաև մայրաքաղաք Թբիլիսիում:
Նմանատիպ հոդվածներ
Ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել
Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորո...
Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է վրաերթի ենթարկված հղի կինը: «Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է ժամեր առ...
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կ...
Ողբերգական դեպք Մեծամոր քաղաքում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ տղայի. Shamshyan. com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկել...