Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը: Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակիի հարվածից:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
6 բալ ուժգնության երկրաշարժ՝ Հայաստանում և Վրաստանում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ Ա...
Ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել
Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորո...
Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է վրաերթի ենթարկված հղի կինը: «Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է ժամեր առ...
Ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ո...