Գերմանիան հայտնել է կառավարական կայքերի դեմ ռուս հաքերների հարձակումների մասին
Ռուս հաքերները մի շարք DDoS հարձակումներ են իրականացրել Գերմանիայի կառավարական կայքերի վրա, հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով Der Spiegel պարբերականին: Մասնավորապես, հարձակման են ենթարկվել պաշտպանության նախարարության, բունդեսթագի, դաշնային ոստիկանության եւ մի շարք դաշնային հողերի ոստիկանական ծառայությունների պորտալներ: Բացի այդ, ժամանակավորապես անհասանելի է եղել կանցլեր Օլաֆ Շոլցի կայքը:
Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել են Killnet ռուսական միավորման հաքերները, որոնք համապատասխան հաղորդագրությունը հրապարակել են Telegram-ի իրենց ալիքում: Spiegel-ի տվյալներով՝ դա արվել է որպես բողոքի նշան Ուկրաինային զենք մատակարարելու դեմ:
Տեղեկատվական անվտանգության դաշնային վարչությունը հայտնել է, որ նման հարձակումները տեխնոլոգիական տեսանկյունից այնքան էլ բարդ չեն եւ հեշտությամբ կարող են հետ մղվել ստանդարտ տոխնոլոգիաների օգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հանրահավաքն ավարտվեց. նախանշվեց հաջորդ հանրահավաքի օրն ու վայրը
Գյումրիում «Դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքն ավարտվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյ...
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագ...
Քննիչ է հեռացվել աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցել է անհնազանդության ակցիաներին. Արսեն Բաբայան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի քննիչին հեռացրել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակ...
Գոլայա Պրիստան քաղաքն Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածի է ենթարկվել
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։...