Քաղաքականություն

Գոլայա Պրիստան քաղաքն Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածի է ենթարկվել

Գոլայա Պրիստան քաղաքն Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածի է ենթարկվել
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է…

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: 

«Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի վրա՝ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքը»,- հայտնել են գերատեսչությունից։ 

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի Զինված ուժերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի կողմից մասնավոր հատվածին։ 

Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, որտեղ ապրում էր երեխա ունեցող ընտանիք։ Վնասվել է ևս տասը շենք։ Տուժել են քաղաքացիական անձինք: 


 

Նմանատիպ հոդվածներ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250