Պեսկովը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նախապատրաստման մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության նախապատրաստման մասին տեղեկությունը տարածվել է մարդկանց շատ սահմանափակ շրջանակում, դա պայմանավորված է հենց նման գործողությունների յուրահատկությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպիսով, Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է հրապարակումներից մեկը, ըստ որի՝ նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատը, իբր, ճշգրիտ տեղեկատվություն չի ունեցել հատուկ ռազմական գործողության սկզբի մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես հասկանում եք, իհարկե, հատուկ ռազմական գործողության մասին տեղեկատվությունը չի կարող լայնորեն տարածվել այս գործողության մեկնարկի նախօրեին։ Ուստի, իհարկե, մարդկանց շատ ու շատ սահմանափակ շրջանակի է միշտ ներկայացվում նման գաղտնի տեղեկատվություն, սա միանգամայն նորմալ պրակտիկա է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա պարզաբանել է, որ «գործողության բուն էությունը չի ենթադրում դրա մասին տեղեկատվության լայն տարածում»։
Խոսելով բուն հրապարակման մասին՝ Պեսկովը հավելել է.
«Ընդհանուր առմամբ, Bellingcat-ի (Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա լրատվամիջոցների գործակալ ճանաչված առցանց հրատարակություն) տեղեկատվությունը պետք է ընկալվի հատուկ ֆիլտրերի միջոցով՝ երբեմն հումորի զգացումով, իսկ երբեմն՝... որպես կանխամտածված սուտ և իրականության խեղաթյուրում»:
Այսպես, նա մեկնաբանել է Bellingcat-ի ներկայացուցիչ Խրիստո Գրոզևի այն տեղեկությունը, որ նույնիսկ Պուտինի մերձավոր շրջապատը չգիտեր Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու ծրագրերի մասին։
Գրոզևը նախօրեին Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատն իսկապես ցնցված էր, որ նա լայնամասշտաբ պատերազմի մեջ է մտել Ուկրաինայի հետ։
«Աղբյուրը, որը բավականին մոտիկից է ճանաչում Լավրովի դստերը, հենց դա է լսել նրանից։ Որ նույնիսկ Լավրովը մինչև վերջ հավատում էր, որ դա պատերազմի սպառնալիքի պես մի բան է լինելու, ու իրականում կվերաբերի միայն ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին։ Նա ինքն էլ է ցնցվել, երբ իմացել է, որ իսկական պատերազմ է լինելու», - ասել է Գրոզևը։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է երաշխավորենք Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը»․ Վանեցյան
Հանրությունն ընդդիմությունից սպասում է այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք լինելու են Փաշինյանից հետո։ Այս մասին...
«Կոչ եմ անում ստուգել ապաստարանները, որպեսզի կանխվի հերթական գերդոզավորման դեպքերը»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգե...
Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 13...
ՌԴ ԱԳՆ-ն ՝ Հայաստանում բողոքի ակցիաների մասին
Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մա...