«Կոչ եմ անում ստուգել ապաստարանները, որպեսզի կանխվի հերթական գերդոզավորման դեպքերը»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»` թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը կանխելու համար։
«Կոչ եմ անում ոստիկանության ԹԱՇԴՊ (Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի) վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել այդ մարդկանց ապաստարանները` որպես այդպիսին, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ էր մահացել, նախնական վարկածով` սրտի կաթվածից։
Մամուլում տարածված լուրերի համաձայն` տղամարդը մահացել է թմրանյութերի գերդոզավորման հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է երաշխավորենք Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը»․ Վանեցյան
Հանրությունն ընդդիմությունից սպասում է այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք լինելու են Փաշինյանից հետո։ Այս մասին...
Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 13...
ՌԴ ԱԳՆ-ն ՝ Հայաստանում բողոքի ակցիաների մասին
Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մա...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման մասին
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գոր...