ՌԴ ԱԳՆ-ն ՝ Հայաստանում բողոքի ակցիաների մասին
Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք երկրի կայունության ու խաղաղ զարգացման հարցում։ Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում», - ասել է Զայցևը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ հանրահավաքների կապին, նա նշել է, որ Մոսկվայում կարծում են` խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ հայկական ղեկավարության այս կամ այն հայտարարության ընկալման մասին է:
«Այս կապակցությամբ կուզենայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել, որ մենք մշտապես հավատարիմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանն առաջին հերթին եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման ու Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով», - ընդգծել է Զայցևը:
Հիշեցնենք` մայիսի 2-ից Երևանում վերսկսվել են ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիաները: Մասնակիցները պահանջում են իշխանության հրաժարականը Արցախի վերաբերյալ քաղաքականության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է երաշխավորենք Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը»․ Վանեցյան
Հանրությունն ընդդիմությունից սպասում է այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք լինելու են Փաշինյանից հետո։ Այս մասին...
«Կոչ եմ անում ստուգել ապաստարանները, որպեսզի կանխվի հերթական գերդոզավորման դեպքերը»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգե...
Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 13...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման մասին
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գոր...