«Պետք է երաշխավորենք Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը»․ Վանեցյան
Հանրությունն ընդդիմությունից սպասում է այն մարդկանց անունների հրապարակումը, որոնք լինելու են Փաշինյանից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ունեցած իր ելույթում ասաց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ընդդիմության շարժման ղեկավարներից է։
Վանեցյանը սրանով է բացատրում, որ հանրության ավելի լայն շերտերը չեն միանում պայքարին։ Վանեցյանն անուններ չտվեց, միայն վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի ներկայիս իշխանությունից մի քանի անգամ ավելի կադրային ռեզերվ։
«Ով կլինի հետագայում երկրի ղեկավարը կամ ումից կազմված կլինի կառավարությունը, կլուծվի ընթացքում»,- ասաց Վանեցյանը։
Ընդդիմության ներկայացուցիչը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ է լինելու Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո։
«Ես և բոլորը պետք է երաշխավորենք Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը։ Այսինքն` մարդը պետք է իմանա, որ իրեն որևէ բան չի լինելու։ Բայց դրա հետ մեկտեղ, պետք է լինի քննություն, որի արդյունքում եթե կապացուցվի այս կամ այն անձի, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մեղքը կատարված հանցագործությունների մեջ, նրանք պետք է պատժվեն»,- ասաց Վանեցյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության բողոքի հերթական ակցիան։
Մասնակիցները մի քանի խմբերով շարժվեցին տարբեր ուղղությաններով` իրականացնելու անհնազանդության այսօրվա ակցիաները։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում ստուգել ապաստարանները, որպեսզի կանխվի հերթական գերդոզավորման դեպքերը»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգե...
Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 13...
ՌԴ ԱԳՆ-ն ՝ Հայաստանում բողոքի ակցիաների մասին
Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մա...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման մասին
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գոր...