Ողբերգական դեպք. 4-րդ հարկի պատուհանը մաքրելիս ընկել է ու մահացել
Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Shamshyan.com-ը նհայտնում է, որ ոտիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք` Արմավիրում. տղամարդը ջրահեղձ է եղել` հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղար...
Երեխան ընկել է Դեբեդ գետը. 30 փրկարար որոնում է իրականացնում
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել...
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բ...
Հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է Գյումրիի 2 քաղաքացու դի. կան ձերբակալվածներ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արցախի Ակսերանի շրջանում հուղարկավորված վիճա...