Հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է Գյումրիի 2 քաղաքացու դի. կան ձերբակալվածներ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արցախի Ակսերանի շրջանում հուղարկավորված վիճակում դիերի հայտնաբերումից: Նշվում է, որ կան ձերբակալվածներ:
Մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ ձեռնարկված փնտրողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ 55-ամյա Ա. Թ-ի և 45-ամյա Ռ. Կ-ի դիերը՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ-ն:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք` Արմավիրում. տղամարդը ջրահեղձ է եղել` հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղար...
Երեխան ընկել է Դեբեդ գետը. 30 փրկարար որոնում է իրականացնում
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել...
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բ...
Ողբերգական դեպք. 4-րդ հարկի պատուհանը մաքրելիս ընկել է ու մահացել
Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտ...